Գերմանիայի կանցլեր Մերցը կտրուկ մերժել է ԱՄՆ-ի ճնշումը միգրացիոն քաղաքականության հարցում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոշտ արձագանք է տվել ԱՄՆ-ի հորդորին՝ կոշտացնել երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան ինքնուրույն է որոշում իր միգրացիոն քայլերը և «ջանապարհորդական» խորհուրդների կարիք չունի։ «Միգրացիոն քաղաքականությունը մեր ներքին գործն է, և մենք այն կարգավորում ենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում։ Դրսից խորհուրդների կարիք չունենք», — նշել է նա։
Մերցը հավելել է, որ Գերմանիան «ճիշտ ուղղությամբ է շարժվում» դեռևս կառավարության ձևավորման առաջին օրերից։ Նրա հայտարարությունը դիտարկվում է որպես կտրուկ մեսիջ Վաշինգտոնին՝ Գերմանիայի ինքնիշխան որոշումների հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նախատեսում է դադարեցնել երրորդ աշխարհի երկրներից միգրացիոն հոսքը, զրկել ոչ քաղաքացիներին դաշնային նպաստներից և նույնիսկ քաղաքացիությունից՝ եթե նրանց գործողությունները «խնդիրներ են ստեղծում հասարակական կարգի համար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան