Հայ հրաձիգներն արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում
Սպորտ
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։
Եզրափակչում Խլղաթյան-Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)