Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Անկարայում
Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Կովկասյան արծիվ 2025» համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները՝ համաձայն հաստատված տարեկան համագործակցության պլանի։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված զորավարժությունները հատուկ նշանակություն ունեն մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման և մարտական պատրաստության հնարավորությունների ընդլայնման առումով։
Ըստ հրապարակումների՝ զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության զորքերը, համագործակցելով հրթիռային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ ցուցադրելով բարձր մակարդակի պատրաստվածություն և մարտավարական վարպետություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)