Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության 

AntiFake.am-ը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ քաղաքական հետապնդումների և մեդիայի ազատ գործունեության խոչընդոտման վերաբերյալ

AntiFake.am-ի խմբագրությունը նամակ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ հրատապ դիմելով Հայաստանում քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և մեդիայի ազատ գործունեության խոչընդոտման վերաբերյալ.

Տիկին Դեսպան,

Մենք՝ AntiFake.am-ի խմբագրության անդամներս, Ձեզ ենք դիմում խորը անհանգստությամբ և մտահոգությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում անկախ մեդիայի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և լրագրողական գործունեության անմիջական խոչընդոտման հետ։

 

Վերջին շաբաթների ընթացքում AntiFake.am-ը, նրա հիմնադիրները, լրագրողները և տեխնիկական աշխատակիցները դարձել են աննախադեպ ճնշումների, վախի մեխանիզմների և պետական մակարդակով իրականացվող հետապնդումների թիրախ։ Այս իրադարձությունները լրջագույն սպառնալիք են խոսքի ազատությանը, մեդիայի անկախությանը և ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին։

 

Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցածի ամբողջական պատկերը․

 

2025 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները միաժամանակ ներխուժել են․

 

AntiFake.am-ի հիմնադիր և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի բնակարան,

փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի բնակարան,

AntiFake.am-ի խմբագրություն։

Չնայած դիմադրության բացակայությանը՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը բերման են ենթարկվել ձեռնաշղթաներով։

 

Խուզարկության ընթացքում խմբագրությունից առգրավվել է մեր լրագրողական աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան, այդ թվում՝

 

բոլոր համակարգիչները,

բոլոր տեսախցիկները, տեսանկարահանող դրոնները,

բոլոր միկրոֆոնները և ձայնագրող սարքերը,

բոլոր շտատիվները

գրասենյակի անվտանգության տեսախցիկների DVR սարքը,

մարտկոցներ, լիցքավորիչներ, էներգաբանկեր,

ուղիղ եթերի հեռարձակման համար անհրաժեշտ սարքեր։

Առգրավված սարքերի զգալի մասը ֆիզիկապես չի կարող պարունակել որևէ «ապացույց», ինչը հստակ ցույց է տալիս գործողության իրական նպատակը՝ լրատվամիջոցի աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար անելը։

 

Երկու շաբաթ անց՝ տեխնիկան դեռևս չի վերադարձվել, ինչի հետևանքով խմբագրության աշխատանքը ամբողջ ծավալով չի իրականացվում։

 

Խուզարկություններից հետո իրավապահները ձերբակալել են նաև մեր աշխատակիցներից երկուսին․

 

լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ 3 օրովով,

օպերատոր Իշխան Խոսրովյանին՝ մի քանի ժամով։

Երկու ձերբակալությունները եղել են անհիմն, առանց որևէ իրավական պատճառի և ուղղված բացառապես խմբագրությանը վախեցնելու և ճնշելու նպատակին։

 

Հայաստանի ամենադիտվող քաղաքական հարթակներից մեկի՝ «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։

 

Նրանց դեմ հարուցված գործը՝

 

նույն հոդվածով է, որով նրանք հետապնդվել են 2024 թ․ մարտ–մայիս ամիսներին,

և որի առնչությամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ,

սակայն դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը, և գործը դեռ քննվում է Վերաքննիչ դատարանում։

Հետապնդումների այս շղթան վերսկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ նրանք թողարկեցին Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ փոդքասթի էպիզոդը։

 

Այդ թողարկմանը հաջորդեց․

 

ՀՀ ԱԺ խոսնակի հրապարակային վիրավորանքը փոդքասթի հեղինակներին՝ «շան լակոտներ»,

փոդքասթի հեղինակների պատասխանն այդ վիրավորանքին, որի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ընդամենը օգտագործել է «հետույք» բառը՝ խոսնակի վարքագիծը նկարագրելիս,

դրանից հետո ԱԺ խոսնակի կողմից բողոք ներկայացվեց, թե իբր «խուլիգանություն» և «սպառնալիք» է հնչել՝ ինչը փաստացի սուտ է։

Պետական կառույցները գործել են աննախադեպ արագությամբ և թափով՝ հիմնվելով միայն երկրի երկրորդ պաշտոնյայի բողոքի վրա, ինչի հետևանքով տեղի են ունեցել խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները։

Հայաստանը երկար տարիներ համարել է ԱՄՆ-ին ժողովրդավարական զարգացումների, մեդիայի ազատության և ինստիտուցիոնալ կայունության կարևորագույն գործընկեր։

Այսօր մենք դիմում ենք Ձեզ, քանի որ ստեղծված իրավիճակը ներառում է․

խոսքի ազատության ակնհայտ խախտումներ,

պետական իշխանության չարաշահում լրագրողների դեմ,

քաղաքական դրդապատճառներով իրականացվող կալանքներ։

ԱՄՆ-ը մշտապես առանցքային դեր է ունեցել Հայաստանում ազատ մեդիայի և ժողովրդավարական արժեքների պաշտպանության համատեքստում։

Ձեր հետևողական ուշադրությունն ու դիվանագիտական ներգրավվածությունը կարող են ուղղակի ազդեցություն ունենալ լրագրողների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանության վրա։

Կոչ ենք անում՝

1. Պահանջել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը։

2. Դիվանագիտական եղանակներով բարձրացնել նրանց կալանքի քաղաքական դրդապատճառների հարցը։

 

3. Մշտադիտարկում իրականացնել իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ, որոնք ուղղված են AntiFake.am-ի գործունեության սահմանափակմանը։

 

4. Աջակցել Հայաստանում խոսքի և մեդիայի ազատության պաշտպանությանը՝ հատկապես այն պայմաններում, երբ անկախ լրատվամիջոցները դառնում են իշխանական ճնշումների թիրախ։

Տիկին Դեսպան,

Պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, տեսագրություններ կամ այլ տեղեկատվություն։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատ մեդիայի, և այսօր Հայաստանում այդ հիմնարար արժեքը ուղիղ հարվածի տակ է։

Հարգանքով՝

AntiFake.am խմբագրություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան
Ամենադիտված