40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն» Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած Նոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքում 

Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ. Ավինյան

Քաղաքական

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

Սիրելի երևանցիներ,

Վերջին օրերին շատ եմ տեսնում մեկնաբանություններ, որտեղ քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը կապում են «ծառահատումների» հետ։

Եկեք միասին պարզենք՝ սա ճշմարտությու՞ն է, թե՞ ոչ։

 

Վերջին երեք տարիներին Երևանն ունեցել է պատմական ծավալի կանաչապատում՝

Եռաբլուր — ուրբան անտառ, 15 հա

 Փարոսի բլրին — ագրո անտառ, 15 հա

 Համալիրին հարող լանջերին — ուրբան անտառ, 9 հա

Նորք-Մարաշի այգիներ — ուրբան անտառ, 7 հա

Նոր Նորքի 5-րդ զանգված, Դավիթ Բեկ — ուրբան անտառ, 6 հա

 Աշտարակի խճուղի, Երևանի մուտք — ուրբան անտառ, 4 հա

 Սարալանջ, Ագրարայինի հետնամաս — ուրբան անտառ, 4 հա

Երևանի լիճ — ռեկրեացիոն գոտի, 1.5 հա

Լյուքսեմբուրգի փողոց — այգի, 1 հա:

Էլ չեմ խոսում վերակառուցված այգիների մասին՝

Պարույր Սևակ – Դրո խաչմերուկ՝ նոր այգի

Մերգելյան

 Շենգավիթ — Արագածի այգի

 Դավթաշեն 1-ին թաղամաս՝ նոր այգի

 Սիլիկյան և Դավթաշեն գերեզմանատների երկայնքով՝ նոր ծառուղիներ:

 

Այս ամենը միասին կազմում է գրեթե 60 հա նոր կանաչապատ տարածքներ, 600.000 քմ նոր կանաչապատ տարածք, 25.000 արժեքավոր ծառերով, իրենց ոռոգման համակարգով։

 

Վերջին երեք տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրան նախորդող 22 տարիների աշխատանքը. 2000–2022թթ. Երևան քաղաքում կանաչ տարածքներն ավելացել են ընդամենը 44 հա-ով:

 

Մեր իրականացրած աշխատանքի արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն չափաքանակը 2022-ի մոտ 8 քմ-ից ավելացել է, կազմելով 8.5 քմ։

 

ԱՀԿ-ը որպես կայուն քաղաքների առողջության ցուցանիշ խորհուրդ է տալիս մեկ շնչի հաշվով առնվազն 9 քմ կանաչ տարածք։

Մենք արդեն մոտենում ենք այդ միջազգային նվազագույն չափանիշին, և Լվովյան փողոցի հարակից զբոսայգու հիմնմամբ այն նաև կհաղթահարենք։

 

Երևանը տարիներով չի հասել այս շեմին, և դրա հաղթահարումը լինելու է մեր քաղաքի համար նախադեպային արդյունք։

 

Եվ սա փոքր փոփոխություն չէ։ Երևանի նման խիտ կառուցապատված քաղաքի համար սա իրական, չափելի ու երկար սպասված ցուցանիշ է։

 

Ցավոք, այս մասին գրեթե չի խոսվում։

Շեշտը դրվում է միայն մեր մայթերի ծառերի փոխարինման փոքրածավալ ծրագրի վրա, այն դեպքում, երբ երեք տարվա ընթացքում մենք փոխարինել ենք ընդամենը 4300 ծառ, հիմնականում չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող։

 

Շեշտում եմ՝ փոխարինել ենք, ոչ թե պարզապես հատել։

Իսկ փոխարինվել են առողջ, կենսունակ, երկար կյանք ունեցող տեսակներով։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ծառերի նվազեցման, այլ՝ անվտանգության և առողջ միջավայրի ապահովման մասին է։

 

Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ։

Վեդիում, Արտաշատում և ամբողջ Արարատյան դաշտում օդի որակը հիմա նույնանման վատն է։

Սա հիմնականում պայմանավորված է քաղաքների ավազանային տեղակայմամբ, ձմեռային ինվերսիայով և սեզոնային կլիմայական գործընթացներով, որոնք այս օրերին պարզապես չեն թողնում, որ օդը վեր բարձրանա և փոխվի։

Մարդածին գործոնները կարող են որոշ չափով վատթարացնել պատկերը քաղաքի ներսում, բայց ինվերսիան ինքնին տարածաշրջանային ֆիզիկական երևույթ է՝ անկախ որևէ գործողություններից։

 

Այո, օդի որակը հիմա լավը չէ։

Բայց կարևոր է, որ բոլորս հստակ պատկերացնենք՝ ինչից է դա առաջանում, որն է իրական պատճառը և ինչ քայլեր ենք արդեն ձեռնարկել կամ ձեռնարկելու, որպեսզի պատկերը փոխվի։

Այս թեմային անպայման շուտով կվերադառնամ և կներկայացնեմ բոլոր այն քայլերը, որոնք արել ենք և անելու ենք կառավարության գործընկերների հետ համատեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումըՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին․ ԿրեմլՕվերչուկ․ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցումըՄԻՊ-ից էլ տեսան`հարմարեցված չէ խուցը. 2019թ.-ին 2 կոնսիլիումն էլ հաստատել է․ Երեմ ՍարգսյանԳագիկ Խաչատրյանին ամեն րոպե պետք է բժշկական խնամող. ինչպե՞ս է այդ մարդը գոյատևելու կալանավայրումՀայտնի ֆուտբոլիստները ժամանել էին Մոսկվա, բայց գործարքները չկայացան․ «Դինամոն» բացատրել է պատճառըՆյարդակենսաբանը նշել է ուղեղի առողջությունը պահպանելու անսպասելի միջոցներԱզատել կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան, նա կորցրել է 66% ֆունկցիոնալությունը. Արա ՂազարյանԹուրքիա մեկնող ուղևորի ճամպրուկում այծյամի գանգ են հայտնաբերելԳագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել2026-ի առաջին կիսամյակում 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվելԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 989 տոննա դիզելային վառելիքՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների մամուլի ասուլիսըՀեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ինՓաշինյան․ «Մեր նպատակը յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունն է»Ղազախստան մուտք գործելը կդառնա վճարովի․ նոր կանոնները կգործեն նաև ռուսաստանցիների համարՉինաստանը Զելենսկու հայտարարությունից հետո կողմերին զսպվածության կոչ է արելՌուսաստանում Զելենսկուն համեմատել են Ուսամա բեն Լադենի հետTelegram-ը Ռուսաստանում 11,4 մլն ռուբլու տուգանք է ստացելՄոսկվայից մինչև Բայկալ․ հայտնի են Ռուսաստանում հունգարացիների սիրելի ուղղություններըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողովՏիգրան Ավինյանը պարգևատրել է մանկական վիրաբույժ Բելլա ԹադևոսյանինՎարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններումԷրդողանը՝ Հունաստանին․ «Թուրքիան չի հանդուրժի իր իրավունքների ոտնահարումը»Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալՔրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԹուրքիայում զանգվածաբար չեղարկվում են դեպի Ռուսաստան չվերթներըԵՄ-ն ժամանակավորապես ազատում է Հայաստանի արտահանման 80%-ը մաքսատուրքերիցՏիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորածԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ամենադիտված