29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե սյուներին և տապալել․ վիրավորներ կան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գրիշա Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում, բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետաևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)