Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ
Քաղաքական
Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և, դրա շրջանակներում, ընդգծվել են համագործակցության հնարավորությունները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)