Հնդիկ տղամարդը փորձել է մանեկենը ներկայացնել որպես իր մահացած աշխատակցուհու դի՝ փոխհատուցում ստանալու համար
Այլ
Հնդկաստանում ոստիկանությունը բացահայտել է անսովոր խարդախության փորձ. Դելիի բնակիչը փորձել է մանեկենը ներկայացնել որպես իր ընկերության մահացած աշխատակցի մարմին՝ ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար, հաղորդում է The Times of India-ն։
Դեպքը տեղի է ունեցել Բրիջգհաթի դիակիզարանում։ Կամալ Սոմանին այնտեղ է ժամանել իր օգնականի հետ՝ պնդելով, որ բերել է Անշուլ Կումարի մարմինը։ Մարմինը մանրակրկտորեն փաթաթված էր և, կարծես, պատրաստ էր վերջին արարողությանը։
Երբ դիակիզարանի աշխատակիցները պահանջել են ստուգել մարմինը, Սոմանին պնդել է, որ այն դիակիզվի առանց բացվելու։ Սակայն աշխատակիցները չեն լսել նրան ու բացել են՝ ներսում հայտնաբերելով մանեկեն։ Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։
Հարցաքննության ժամանակ Սոմանին խոստովանել է, որ նախկինում ապահովագրական գործարք է կնքել իր աշխատակցուհի Անշուլ Կումարի անունով և կանոնավոր վճարումներ է կատարել։ Նրա ծրագիրն էր կեղծել նրա մահը, ստանալ մահվան վկայական, ապա՝ ապահովագրական փոխհատուցում։
Տղամարդը ձերբակալվել է և մեղադրվել խարդախության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ