Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար. Լևոն Արոնյան (լուսանկարներ)
Սպորտ
Ինչպես արդեն հայտնել ենք, շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Քեյփթաունում (Հարավային Աֆրիկա) անցկացված Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը։
Լևոնը Ֆեյսբուքի իր էջում ընտանիքի հետ լուսանկար է գրել ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին․
«Անչափ ուրախ և հպարտ եմ Հարավային Աֆրիկայում Freestyle Chess Grand Slam մրցաշարում հաղթելու համար։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուները շատ աջակցեցին ինձ։ Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ