ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնության գալ Հայաստանի հետ նոր համագործակցության համաձայնագրի շուրջ
Քաղաքական
ՆԱՏՕ-ն ծրագրում է արդեն հաջորդ տարի համաձայնության գալ Հայաստանի հետ նոր համագործակցության համաձայնագրի շուրջ։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո։
«Հաճելի էր քննարկել հանրապետության պաշտպանության վերափոխումը։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնության գալ մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթղթի շուրջ», - գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)