2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին
Քաղաքական
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օրակարգի կարևոր հարցերից է 2026 թվականին մեր միության մարմիններում նախագահությունը։ Ըստ սահմանված կարգի՝ այդ պատվավոր իրավունքն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։ Համոզված եմ, որ Աստանայի նախագահությունը նոր ու հզոր խթան կհաղորդի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը, ինչպես դա մեզ մոտ միշտ եղել է»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)