Մեծ Բրիտանիան չի կարողանում վերականգնել հարաբերությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ․ Bloomberg
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի՝ «խաղաղություն կնքելու» փորձերը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ մի շարք այլ երկրների հետ «ձախողվում են», - գրել է լրագրող Մարտին Իվենսը Bloomberg-ի համար հոդվածում։
Լրագրողի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը «ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան ունի երկու ողջամիտ բանակցային գործընկեր», բայց «դա այդպես չէ»։
«Թրամփի անողոք, պրագմատիկ և հաճախ անհաջող չափանիշներով բրիտանական դիվանագիտությունը, կարծես, որոշ չափով օգնության կարիք ունի։ Ֆրանսիական չափանիշներով Մեծ Բրիտանիան՝ զուրկ է ռազմավարական կենտրոնացումից», - նշել է նա։
Լրագրողի խոսքով՝ Սթարմերը «պայքարում է ԵՄ-ն ատող ԱՄՆ նախագահին ՆԱՏՕ-ում պահելու համար՝ հույս ունենալով կանխել Ուկրաինայի դավաճանությունը, միաժամանակ հույս ունենալով նաև ապահովել առևտրային համաձայնագրեր Վաշինգտոնի հետ»։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև փորձում է սերտ համագործակցություն հաստատել Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի հետ, բայց Լոնդոնը մինչ այժմ անհաջողության է մատնվել։
«Եթե ԵՄ առաջնորդները և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջամիտ լինեին, նրանք կհասկանային, որ Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքը պահանջում է սերտ համագործակցություն միջուկային զենք ունեցող Մեծ Բրիտանիայի հետ։ Դժբախտաբար, նրանք չեն կարողանում դա անել», - կարծում է Իվենսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)