«Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը
Սպորտ
Դեկտեմբերի 21-ին «Աստոն Վիլլան» Պրեմիեր լիգայի շրջանակում 2-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս հաղթանակը թիմի համար տասներորդ անընդմեջ հաղթանակն է եղել առաջնությունում։
Sky Sports-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է 1914 թվականից ի վեր, երբ «Վիլլան» հաղթել է բարձրագույն դիվիզիոնի տասը անընդմեջ խաղերում։ Այդ ժամանակ նրանց հաղթանակների շարքը կազմել է 11 հանդիպում։
Ունայ Էմերիի թիմը Պրեմիեր լիգայի աղյուսակում 36 միավորով երրորդն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)