Կրեմլը մեկնաբանել է Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Քաղաքական
Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ են ունենում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։
«Մենք լիովին ըմբռնումով ենք մոտենում։ Իրոք, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրեին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ալիևի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովից անակնկալ էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)