Ռուսաստանում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա, սպանել 10-ամյա երեխային. նոր մանրամասներ
Ռուսաստանի Տուլա քաղաքում տեղի ունեցած դաժան սպանությունը խոր վշտի պատճառ է դարձել։ Զոհը՝ 10-ամյա Քաբիլջոն, ով ազգությամբ տաջիկ էր, ըստ մամուլում տարածվող տեղեկությունների, սպանվել է ազգային ատելության դրդապատճառներով։
Դեպքը տեղի է ունեցել Ուսպենսկայա միջնակարգ դպրոցում, որտեղ իններորդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է իր համադասարանցիների և անվտանգության աշխատակցի վրա։ Արդյունքում երեք աշակերտ վիրավորվել է։ Հարձակվողին հաջողվել է պատանդ վերցնել նրանցից մեկին և նրա հետ փակվել դասարանում։ Այդ երեխան Քաբիլջոնէր, ում էլ հարձակվողը դաժանաբար սպանել է։ Քաբիլջոն մոր խնամքի տակ էր։
Սպանություն կատարած դեռահասը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։ Դեպքը լայն արձագանք է ստացել ոչ միայն տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս։
Հատկապես ընդգծվում է Ղազախստանի հասարակության արձագանքը, որտեղ քաղաքացիները ծաղիկներ և խաղալիքներ են տանում Տաջիկստանի դեսպանատուն՝ սպանված երեխայի հիշատակին։ Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հնչում են քննադատական մեկնաբանություններ՝ Ռուսաստանի ներսում պատշաճ հանրային արձագանքի բացակայության, ինչպես նաև սպանությունը արդարացնող կամ ծաղրական բնույթի գրառումների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)