ԱՄՆ-ն կարող է վերացնել մի շարք ապրանքների մաքսատուրքերը․ Սպիտակ տուն
ԱՄՆ
ԱՄՆ-ն կարող է վերացնել այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք չեն կարող արտադրվել երկրի ներսում։ Այս մասին CBS հեռուստաալիքին ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քևին Հասեթը։
«Կա հետաքրքրություն՝ բացառություն անելու այն ապրանքների համար, որոնք իրականում նախատեսված չեն Միացյալ Նահանգներում արտադրության համար, օրինակ՝ կլիմայի կամ նմանատիպ գործոնների պատճառով», - ասել է խորհրդի նախագահը։
Հասեթը հավելել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ղեկավարում է այս հարցի ուսումնասիրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)