Եվրոպայում միջուկային զենքը կարող է հայտնվել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց ձեռքում. Վենս
ԱՄՆ
Եվրոպայում կարող են տեղի ունենալ արմատական քաղաքական փոփոխություններ, որոնք կարող են միջուկային զենքը հասցնել Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու ունակ մարդկանց ձեռքը, Unherd-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե նրանք տրվեն կործանարար բարոյական գաղափարներին, միջուկային զենքը կարող է ընկնել այն մարդկանց ձեռքը, ովքեր իսկապես ունակ են շատ, շատ լուրջ վնաս հասցնել Միացյալ Նահանգներին», - ասել է Վենսը։
Նա մանրամասնել է, որ նկատի ունի այն քաղաքական գործիչներին, որոնք իսլամիստական հայացքներ ունեն։ Փոխնախագահը նշել է, որ նման սցենարը քիչ հավանական է, որ իրականանա առաջիկա հինգ տարիների ընթացքում, սակայն չի բացառել դրա հնարավորությունը 15 տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)