ԱՄՆ վարչակազմը որոշել է փոխարինել գրեթե 30 դեսպանի
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է հետ կանչել արտասահմանում գտնվող դիվանագիտական առաքելությունների 29 ղեկավարի, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի երկու պաշտոնյայի։
Պաշտոնյաների խոսքով՝ դիվանագետներին անցյալ շաբաթ տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2026 թվականի հունվարին։ Նրանք բոլորը նշանակվել են իրենց պաշտոններում ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ դիվանագիտական առաքելությունների հետ կանչված ղեկավարները չեն կորցնի իրենց պաշտոնները դիվանագիտական ծառայությունում։ Նրանք կկարողանան վերադառնալ Վաշինգտոն և զբաղեցնել այլ պաշտոններ, եթե ցանկանան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)