Եվրոպայում ընդունել են, որ իրենց առաջնորդները «թույլ» են
Աշխարհ
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ավելի վաղ նկարագրել էր ԵՄ առաջնորդների թուլությունը, հաղորդում է Politico-ն։
Դանի խոսքով՝ «Թրամփի գնահատականում կա որոշակի ճշմարտություն», քանի որ «Եվրոպան կարող է չափազանց դանդաղ լինել որոշումներ կայացնելու հարցում»։
«Օրինակ, Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության գալու համար պահանջվել են ամիսներ տևած վեճեր և լարված գագաթնաժողով Բրյուսելում, որն ավարտվել է առավոտյան ժամը 3-ին։ Բայց ամենակարևորը՝ նույնիսկ մասնատված ԵՄ-ն, ի վերջո, կայացրեց այս կարևոր որոշումը», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)