Հունգարիայի վարչապետը Եվրոպային զգուշացրել է հակառուսական պատժամիջոցների կիրառման հետևանքների մասին
Աշխարհ
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները հիմնականում ջախջախել են եվրոպական, այլ ոչ թե ռուսական տնտեսությունը։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա հիշեցրել է, որ Բրյուսելը Ռուսաստանի համար տնտեսական ճգնաժամ էր խոստացել, բայց փոխարենը «ջախջախել են Եվրոպան»։ «Մասնավորապես, նավթի և գազի գները կտրուկ աճել են, մրցունակությունը փլուզվել է, իսկ եվրոպական տնտեսությունները հետ են մնացել», -գրել է Օրբանը։
Քաղաքական գործիչը սա անվանել է սխալ որոշումների գին։
Օրբանը հավելել է, որ հիմա ժամանակն է սկսել խաղաղության բանակցություններ, այլ ոչ թե հետապնդել հետագա էսկալացիայի ուղին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)