Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ
Քաղաքական
Թուրքական մամուլը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես, «Ալիջան» սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ:
Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, որը կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ և կմեծացնի տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, Թուրքիայի պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում նախատեսում են մի շարք խորհրդանշական քայլեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)