Արարատի մարզում բախվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկը բախվել է կայանված «Mercedes»-ին․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։20-ի սահմաններում Վանաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 22-ամյա Սասուն Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)