Երբ Միքայել Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը․ Մարտուն Գրիգորյան
Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակից «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը գրում է․ «Հենց նոր դուրս եկա «Իզմիրլյան»բժշկական կենտրոնից: Այստեղ են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին`վիրահատության նպատակով: Սակայն վիրահատությունը դեռ ձգձգվում է` պայմանավորված Սրբազանի առողջական այլ խնդիրներով: Բժիշկներն այս պահին առողջական վիճակի կայունացման ուղղությամբ են աշխատում, երբ Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը:
Չնայած ունեցած առողջական լուրջ խնդիրներին, երբ հարցնում ենք որպիսությունը` իրեն բնորոշ ուժեղությամբ ու տոկունությամբ պատասխանում է.
-Լավ եմ, փառք Աստծո:
Բավականին երկար զրույց եմ ունեցել Սրբազանի հետ, բնականաբար, հետաքրքրվում էր հայրաքաղաք Գյումրիով ու Շիրակի մարզով և փոխանցեց իր ողջույնները բոլորիդ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)