26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 22-ին ավտովթար – հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ – Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)