Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հնարավորությունը
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Zeit թերթին տված հարցազրույցում մերժել է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակման հնարավորությունը։
«Ես չեմ հավատում նման սցենարի», - ասել է նա։
Պիստորիուսը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «չի ձգտում լայնածավալ պատերազմ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ»։
Այնուամենայնիվ, նա չի բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանը ձգտում է ներսից ոչնչացնել դաշինքը՝ կասկածի տակ դնելով դրա միասնությունը։ Ռազմավարական առումով, ըստ նախարարի, Մոսկվան նաև շահագրգռված է «ԱՄՆ-ին ստիպել նահանջել» եվրոպական մայրցամաքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)