Չինաստանում անպարկեշտ նամակագրություն ուղարկելու համար ազատազրկում կսպառնա
Հունվարի 1-ին Չինաստանում ուժի մեջ կմտնեն վարչական օրենսդրության փոփոխությունները, որոնք արգելում են անձնական առցանց նամակագրության մեջ բացահայտ բովանդակության տարածումը: Նոր կանոնների համաձայն՝ նման գործողությունները կհամարվեն ոչ միայն «սոցիալիստական բարոյականության» խախտում, այլև հանցագործություն, որը ենթադրում է վարչական կամ քրեական պատասխանատվություն: Օրենքը վերաբերում է բոլոր հայտնի մեսենջերներին, այդ թվում՝ WeChat-ին և QQ-ին:
Ըստ The Washington Post-ի՝ խախտողներին սպառնում է 10-15 օրվա ազատազրկում և մինչև 700 դոլար տուգանք՝ նախկին 420 դոլարի փոխարեն։
Նախաձեռնության պատճառ է դարձել այս ամռանը տեղի ունեցած սկանդալը, երբ չինական լրատվամիջոցները հաղորդել էին MaskPark անունով Telegram խմբի մասին, որտեղ, ըստ իրենց տվյալների, ավելի քան 100,000 օգտատերեր, հիմնականում տղամարդիկ՝ Չինաստանից, տարածել էին կանանց ինտիմ լուսանկարներ՝ արված առանց նրանց իմացության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)