Մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել. Ավինյան
Քաղաքական
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի ձեռքբերման համար, որոնք կտեսնենք ապրիլ-մայիս ամիսներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Խոսելով կանգառների բարեկարգման մասին՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ 40-42 կանգառասրահում տեղադրվել են էկրաններ, որտեղ ցուցադրվում են ավտոբուսի գալու րոպեները, և այս գործընթացը շարունակական է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)