Կան զոհեր և վիրավորներ․ ողբերգական ավտովթար՝ Ազատան-Գյումրի ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարատկի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)