«Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի պահին ճանապարհին առկա են եղել ձյան հաստ շերտ և մերկասառույց։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)