Նորվեգիայի ԱԳ նախարարը թվարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանները
Աշխարհ
Նորվեգիան կսկսի անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, հենց որ Ռուսաստանի հետ հրադադար հաստատվի։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն Կիև կատարած այցի ժամանակ, գրում է РБК-Украина-ն։
«Պատասխանը՝ այո, մենք անվտանգության երաշխիքներ կտրամադրենք, հենց որ հրադադար հաստատվի, քանի որ դրանից հետո Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի, և մենք կնպաստենք դրան», - հայտարարել է նա։
Նա նաև նշել է, որ կան որոշ մանրամասներ, որոնք պետք է քննարկվեն։ Նախարարը անվտանգության երաշխիքները նաև անվանել է «Ռուսաստանին ուղղված ազդանշան»։ Մոսկվան պետք է հասկանա, որ «հրադադարից հետո խաղաղությունը կշարունակվի՝ տնտեսական, ռազմական և քաղաքական»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)