«Պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ 3 մլն դրամ պարգևավճար ստանալու մասին
Քաղաքական
«Որպես պարգևավճար 3 միլիոն դրամը ի՞նչ եք արել։ Պատգամավորներ կան, որ ասում են՝ իրենք բարեգործություն են արել»,– նման հարց է լրագրողն ուղղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, ինչին ի պատասխան, նա ասել է․
«Շատ լավ է, ովքեր որոշել են բարեգործություն անել։ Թե ես իմ եկամուտները ինչպես եմ ծախսում, դա իմ անձնական գործն է և ես չեմ սիրում այդ մասին հայտարարել և այդ թվում՝ չեմ սիրում հայտարարել բարեգործություն անելու մասին։ Կարծում եմ, որ դա չի բխում պաշտոնյայի համար պարտադիր համեստության չափանիշներից»։
Հարցին, թե արդյոք արդարացի էր, որ պատգամավորներին «այդքան միլիոններ» են տրվել՝ որպես պարգևավճար, նա պատասխանել է․ «Մենք պետք է խոսենք պետական պաշտոնյայի վարձատրության մասին, իսկ պետական պաշտոնյայի վարձատրության խնդիրը շարունակում է մնալ քննարկման առարկա: Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի:
Ես շատ վաղ տարիքից աշխատել եմ և որքան կարողացել եմ՝ աշխատել եմ, ինձ միշտ բավարարել է»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)