Էնդոկրինոլոգը բացահայտել է սպիտակ հացը ավելի օգտակար դարձնելու եղանակը
Հասարակություն
Էնդոկրինոլոգ Ալեսիա Ռոնելտը խորհուրդ է տվել սպիտակ հացը օգտագործելուց առաջ սառեցնել՝ այն ավելի օգտակար դարձնելու համար։ Ինչպես գրում է Daily Mirror-ը, սառեցման արդյունքում հացի մեջ պարունակվող օսլան փոխում է իր կառուցվածքը և դառնում այսպես կոչված ռեզիստենտ օսլա։
Բժշկի խոսքով՝ սովորական օսլան, հատկապես տարեցների համար, միշտ չէ, որ օգտակար է, սակայն սառեցումից հետո այն վերածվում է մի տեսակ սննդային մանրաթելի։ Ռեզիստենտ օսլան ավելի դանդաղ է մարսվում, օգնում է ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը և նվազեցնում է արյան շաքարի կտրուկ տատանումները։
Ռոնելտը նշել է, որ այս մեթոդը վերաբերում է ոչ միայն հացին, այլև օսլա պարունակող այլ մթերքներին։ Նրա խորհուրդով՝ կարելի է սառեցնել նաև խաշած կարտոֆիլը կամ բրինձը՝ դրանք օգտագործելուց առաջ՝ սննդակարգն ավելի հավասարակշռված ու օգտակար դարձնելու համար։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ