Դիետոլոգները նշել են առողջության համար առավել օգտակար հինգ տեսակի պանիր
Հասարակություն
Ոչ բոլոր պանիրներն են հավասարապես օգտակար առողջության համար։ Այդ մասին հայտարարել են դիետոլոգ Էմիլի Մարտորանոն և Նյու Յորքի համալսարանի Սննդի լաբորատորիայի տնօրեն Լուրդես Կաստրո Մորտիլյարոն՝ Infobae պարբերականին տված մեկնաբանությունում։
Մասնագետների գնահատմամբ՝ ամենաօգտակար պանիրը ռիկոտտան է։ Այն ունի նատրիումի ցածր պարունակություն և հարուստ է շիճուկային սպիտակուցով, որը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Մորտիլյարոյի խոսքով՝ ռիկոտտան հատկապես հարմար է նրանց համար, ովքեր հետևում են առողջ սննդակարգին կամ փորձում են նվազեցնել աղի օգտագործումը։
Էմիլի Մարտորանոն առավել օգտակարների շարքում նշել է նաև պարմեզանը, պեկորինոն, գաուդան և չեդդերը։ Այս պանիրները հարուստ են կալցիումով և երկար ժամանակ ապահովում են հագեցվածության զգացում։ Սակայն մասնագետները զգուշացրել են, որ նատրիումի բարձր պարունակության պատճառով դրանք պետք է սահմանափակել բարձր զարկերակային ճնշման և երիկամների խնդիրների դեպքում։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է