Բժիշկը բացատրում է՝ ինչու է 40-ից հետո քունը վատանում
Հասարակություն
Սրտաբան Վալերիա Բոնադիկովան հայտարարում է, որ 40-45 տարեկանից հետո քնի որակը հաճախ վատանում է՝ կապված մելատոնինի արտադրության նվազման հետ։ Նրա խոսքով՝ տարիքին զուգահեռ քնի հորմոնի մակարդակը նվազում է, ինչի հետևանքով դժվարանում է քնելը, երկարում է քնին անցնելու ժամանակը և ավելանում է գիշերային արթնացումների թիվը։
Բոնադիկովան նշում է նաև, որ տարիքի և քրոնիկ սթրեսի ազդեցությամբ փոխվում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։ Եթե երիտասարդ տարիքում կորտիզոլը գիշերը նվազում է, ապա տարիքի հետ այն կարող է բարձր մնալ երեկոյան ժամերին, ինչն էլ խանգարում է խոր և անընդհատ քնին։
Բժիշկը հավելում է, որ քնի խանգարումների պատճառ կարող են լինել նաև սրտանոթային խնդիրները՝ բարձր արյան ճնշում, սրտի ռիթմի խանգարումներ կամ սրտային անբավարարություն։ Որոշ դեղամիջոցներ ևս կարող են ազդել քնի վրա․ օրինակ՝ միզամուղները կարող են գիշերային արթնացումներ առաջացնել, իսկ որոշ հակառիթմիկ կամ ճնշման կարգավորման դեղեր՝ օրվա ընթացքում քնկոտություն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին