Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու պատճառ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ էներգակիրների գների աճի ֆոնին էլ չի տեսնում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թուլացնելու հիմք։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։
Մերցը նման հայտարարություն է արել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքով՝ ներկայում որևէ պատճառ չկա քննարկելու Ռուսաստանի դեմ գործող սահմանափակումների մեղմացումը։
Կանցլերը նաև ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է աջակցել Ուկրաինային և պատրաստ է հետագայում ևս տրամադրել ռազմական և տնտեսական օգնություն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ նավթի և գազի մատակարարումների հարցում, եթե եվրոպական երկրներից համապատասխան ազդանշան ստանա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում