Քաղաքագետը գնահատել է՝ արդյոք ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային Իսրայելի հետ հնարավոր հակամարտության դեպքում
Քաղաքական
ՆԱՏՕ-ն դժվար թե պաշտպան կանգնի Թուրքիային, եթե Իսրայելի հետ ռազմական հակամարտություն առաջանա։ Այս կարծիքն է հայտնել բրիտանացի քաղաքագետ, Իսրայելի կառավարության նախկին խորհրդական Դանիել Լևին՝ «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում։
Փորձագետի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայում գտնվում է ճգնաժամային վիճակում՝ պայմանավորված ԱՄՆ-ի ազդեցության նվազմամբ Մերձավոր Արևելքում և եվրոպական երկրների հետ աճող տարաձայնություններով։ Այդ պատճառով, ըստ նրա, Անկարան և Թել Ավիվը կարող են փորձել ստեղծել սեփական ռազմական դաշինքների ցանցեր՝ տարածաշրջանում իրենց անվտանգությունն ապահովելու համար։
Լևին ենթադրում է, որ մոտ ապագայում Իսրայելն ու Թուրքիան կարող են ձևավորել մրցակցող բլոկներ Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևելյան Միջերկրականում։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը չի կիրառի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը Իրանի դեմ՝ Թուրքիայի օդային տարածք ընկած հրթիռի միջադեպից հետո։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում