Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու պատճառ չկա
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ներկայում որևէ պատճառ չկա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թուլացնելու համար։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մերցը նշել է, որ նույնիսկ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունը և էներգակիրների գների աճը չեն փոխում Բեռլինի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է աջակցել Ուկրաինային և չի պատրաստվում հրաժարվել նրան տրամադրվող օգնությունից։
Միևնույն ժամանակ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոտրեն ավելի վաղ չէր բացառել, որ ապագայում Գերմանիան կարող է վերադառնալ ռուսական էներգակիրների ներմուծմանը։ Սակայն էներգետիկ ոլորտի փորձագետ Ալեքսանդր Ֆրոլովը նման սցենարը քիչ հավանական է համարել՝ հիշեցնելով, որ Եվրամիությունը նպատակ ունի աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից ընդհանուր առմամբ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում