ԱՄՆ գեներալը հայտարարել է, որ հարգում է Իրանի դիմադրությունը
ԱՄՆ
ԱՄՆ Միացյալ շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում Իրանի դիմադրությանը։ Նրա խոսքերը փոխանցում է The Wall Street Journal պարբերականը։
Գեներալի խոսքով՝ իրանցի զինվորականները շարունակում են պայքարել և փորձում են հարմարվել ԱՄՆ-ի կիրառած ռազմավարությանը և մարտավարությանը։ Միաժամանակ նա նշել է, որ Իրանի ռազմական կարողությունները չեն գերազանցում այն մակարդակը, որը նախկինում էին գնահատում ամերիկացի վերլուծաբանները։
Քեյնը հավելել է, որ ԱՄՆ-ը հետևում է Իրանի գործողություններին և արագորեն հարմարեցնում իր քայլերը իրավիճակին։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ իրականացնել լայնածավալ հարվածներ և չի նահանջի հակամարտությունից, մինչև հակառակորդը ամբողջությամբ չպարտվի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում