Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից և ստիպված բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
Սպորտ
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որն այսօր մեկնարկում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Ստեղծված իրավիճակի պատճառով հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով էլ թիմը ստիպված է հրաժարվել մրցաշարի այս փուլին մասնակցելուց։
Հայ մարմնամարզիկներն ավելի վաղ բաց էին թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու