Թրամփի նստավայրում ֆերմերներին ցույց են տվել ոսկե տրակտոր
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են OnlyFarms.gov կայքը՝ ուղղված ամերիկացի ֆերմերների աջակցությանը, և Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում հյուրերին ցույց են տվել ոսկե տրակտոր։ Այս մասին գրում է New York Post-ը՝ նշելով, որ նախաձեռնությունը ներկայացվել է Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Թրամփը հայտարարել է, որ միջոցառմանը հավաքվել են «ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տանը երբևէ անցկացված ամենախոշոր ֆերմերական հավաքի» մասնակիցները։ Ներկայացված կայքը, որի անվանումը հիշեցնում է OnlyFans հարթակը, ներառում է ինտերակտիվ քարտեզ, որտեղ օգտատերերը կարող են տեսնել՝ որքան գումար են խնայել տարբեր նահանգներում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շնորհիվ։
Միջոցառման ընթացքում ցուցադրված ոսկե տրակտորի մասին Թրամփը նշել է, որ այն «գեղեցիկ և իսկապես տպավորիչ» է։ Բացի այդ, ներկայացվել է նաև կարմիր-սպիտակ-կապույտ գույներով մեկ այլ տրակտոր։ Ավելի վաղ նա ընդգծել էր իր նախասիրությունը ոսկու նկատմամբ՝ հիշեցնելով Սպիտակ տանը իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվող ոսկեգույն դեկորի մասին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր