Մեր հավաքականը կարող է լավ խաղ ցուցադրել, հաղթանակ ունենալ. Նաիր Տիկնիզյան
Սպորտ
Մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը։ Նախախաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ասաց, որ իրենք չեն ընկալում ընկերական հանդիպում։
«Կա մի խաղ, որին ներկա են լինելու մեր երկրպագուները։ Մենք խաղում ենք առաջին հերթին հաղթանակի համար, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին։
Առաջնայինը հաղթանակն է»։
Տիկնիզյանը նշեց, որ հավաքականը երիտասարդացել է ու բավականին մեծ ներուժ կա։
«Մեր հավաքականը կարող է լավ խաղ ցուցադրել, հաղթանակ ունենալ ու ներկաներին ուրախություն պարգևել»,- ասաց պաշտպանը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը