Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ
Քաղաքական
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Հերթական հաջողված տեխնոլոգիական հնարքը:
Նա միշտ գիտի՝ ուր է գնում և ում մոտ: Վերջապես, ընդունեք, որ գործ ունենք ամեն քայլ հաշվարկող տեսակի հետ:
Այսօրվա միջադեպը թույլ է տալու նրան վաղը ասել, որ տեղի է ունեցել հատուկ կազմակերպված սադրանք, հավանաբար՝ Վեհափառի շրջապատի մարդկանց կողմից, ուստի կրկին արդիականանալու է ՀԱԵ բարեփոխման տխրահռչակ օրակարգը:
Նարատիվն էլ կանխատեսելի է՝ ՛՛Հայ Առաքելական Եկեղեցին դեմ է խաղաղությանը, ռևանշիստական ուժ է, հիբրիդային գործիք, հետևաբար՝ վտանգ ազգային անվտանգության համար՛՛:
Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել:
Սկսվում է նոր փուլը»։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը