Մարկո Ռուբիոն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Կովկասի անվտանգությանն առնչվող հարցեր
Քաղաքական
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետն, իր հերթին, հեռախոսազրույցի մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ զրույցը եղել է արդյունավետ։
«Արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերականգնման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության խթանմանը»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին