Սթրեսից ազատվելու արագ մեթոդ․ բժիշկը նշել է ամենապարզ լուծումը
Հասարակություն
Բժիշկ-վերականգնող և հաղորդավար Սերգեյ Ագապկինը ներկայացրել է սթրեսը արագ նվազեցնելու պարզ միջոց։ Նրա խոսքով՝ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց կարող է օգնել սովորական մաստակը, որը ժամանակավոր հանգստացնող ազդեցություն է ունենում։
Մասնագետը բացատրել է, որ մարդու օրգանիզմը ենթագիտակցորեն կապում է ծամելու գործընթացը սննդի առկայության հետ։ Նրա խոսքով՝ հին ժամանակներում սթրեսի հիմնական պատճառներից մեկը սննդի պակասն էր, և երբ մարդը սկսում է ծամել, օրգանիզմը «մտածում է», որ սնունդ կա, ինչն օգնում է նվազեցնել լարվածությունը։
Ագապկինը նշել է, որ մաստակը կարող է ժամանակավոր թեթևացնել սթրեսը և բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Ավելի վաղ նա նաև խոսել էր միգրենի դեմ պայքարի անսպասելի մեթոդների մասին՝ ընդգծելով, որ որոշ սննդամթերքներ կարող են մեղմել գլխացավի ախտանիշները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ