Բժիշկները հերքել են շաքարային դիաբետի մասին տարածված մի շարք սխալ պատկերացումներ՝ նշելով, որ դրանցից շատերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով մասնագետների գնահատականներին։
Մասնագետների խոսքով՝ ամենատարածված միֆերից մեկն այն է, թե դիաբետ ունեցող մարդիկ չպետք է օգտագործեն մրգեր։ Իրականում ամբողջական մրգերը հարուստ են բջջանյութով, վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են դանդաղեցնել շաքարի ներծծումը և կանխել դրա կտրուկ տատանումները։ Նաև սխալ է կարծիքը, թե «առանց շաքարի» նշումով մթերքները լիովին անվտանգ են, քանի որ դրանք կարող են պարունակել ածխաջրեր, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։
Բժիշկները հերքել են նաև այն կարծիքը, թե դիաբետ ունեցողները պետք է ամբողջությամբ հրաժարվեն ածխաջրերից։ Նրանց խոսքով՝ կարևոր է ոչ թե բացառել դրանք, այլ ճիշտ ընտրել՝ նախապատվությունը տալով ամբողջահատիկ մթերքներին և լոբազգիներին։