Սիզրանում անօդաչու հարվածի զոհ են դարձել 12-ամյա աղջիկն ու նրա տատիկը
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Սիզրան քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են 12-ամյա աղջիկ և նրա տատիկը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ աղջիկը դպրոցական արձակուրդներին եկել էր տատիկի տուն՝ այցելության։ Հարձակումը տեղի է ունեցել Սիզրանի Աստրախանյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում, որտեղ որոշ բնակարաններ մի քանի օր դատարկ են եղել․ մի մասի բնակիչները գնացել էին ամառանոց, մյուսները՝ Մոսկվա՝ հանգստի։
Հարվածի հետևանքով շենքում ամբողջությամբ փլուզվել են աստիճանային հատվածները, ինչպես նաև վնասվել են առնվազն չորս բնակարաններ։ Զոհված կինը և նրա թոռնուհին գտնվել են հենց այդ բնակարաններից մեկում, որտեղ էլ հայտնվել են հարվածի կենտրոնում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը