Եվրոպայից Ռուսաստան կոշիկի արտահանումը կտրուկ աճել է
Աշխարհ
2026 թվականի փետրվարին եվրոպական մի շարք երկրներից Ռուսաստան կոշիկի արտահանումը զգալի աճ է գրանցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը՝ հղում անելով Eurostat-ի տվյալներին։
Մասնավորապես, Իտալիայից արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 17,4 միլիոն եվրոյի՝ հունվարի 9,7 միլիոնի համեմատ։ Զգալի աճ է արձանագրվել նաև Լատվիայից և Գերմանիայից մատակարարումների դեպքում․ համապատասխանաբար՝ մինչև 8,5 և 3,8 միլիոն եվրո, ինչը նույնպես մոտ երկու անգամ ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։
Բացի ԵՄ երկրներից, արտահանման ծավալներն ավելացրել է նաև Թուրքիան՝ հասնելով 7,5 միլիոն դոլարի։ Այս դինամիկայի շնորհիվ Ռուսաստանը դարձել է թուրքական կոշիկի երկրորդ խոշորագույն գնորդներից մեկը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը