Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել «Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվում Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք «Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացել 

«Հրապարակ»․ Ո՞վ է վճարում Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության համար

Հայկական Մամուլ

Կառավարությունը որոշել է աջակցել արտահանողներին, ամեն նիստին, ՀՀ պետական բյուջեի հաշվին, «աջակցության միջոցառումներ» է հաստատում: Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 4-ին, ջերմոցային լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանումը սուբսիդավորելու մասին որոշում էր ընդունել, եւ այս մասին պարծանքով ու նախընտրական քարոզի տրամաբանությամբ, սրտիկավոր գրառում էր արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Երեկ էլ Հայաստանից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի մասին է խոսքը) եւ հանքային ջրի արտահանման համար է որոշել փողեր տալ: Ոչ պակաս պարծանքով էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանը հայտարարեց հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրվելիք փոխհատուցման չափերը.
ծիրանի մեկ կգ-ի համար՝ 200 դրամ
սալորի, դեղձի, նեկտարինի 1 կգ-ի համար՝ 250 դրամ
կեռասի 1 կգ-ի համար՝ 400 դրամ,
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար՝ 350 դրամ
շշալցված բրենդիի յուրաքանչյուր լիտրի համար՝ 830 դրամ
հանքային ջրի յուրաքանչյուր լիտրի համար՝ 150 դրամ։

Հունիսի համար արտահանողներին բյուջեից կտրվի 3,9 մլրդ դրամ: Սա հունիսի ընթացքում արտահանման ենթակա ծավալների համար փոխհատուցման չափն է: Ըստ նախարարության տվյալների, միայն հունիսի 1-ից արտահանվել է շուրջ 257 հազար կգ կեռաս, 64 հազար 900 կգ ծիրան, որի համար կտրվեն փոխհատուցումներ:
Հիշեցնենք, որ հունիսից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, խնձորի ու տանձի, սմբուկի, կարտոֆիլի, չրերի ներկրումը Հայաստանից։

Փաստորեն, բյուջեից մեր հաշվին ինչ-որ փոխհատուցումներ են սահմանվում, կոպտորեն խախտվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Տարվա կեսից վարչապետը կամայական ձեւով նոր ծախսեր է ավելացնում՝ քաղաքացու գրպանից հանելով իր «փայլուն» կառավարման հետեւանքով հասցված վնասները, եւ նույն օրն էլ հայտարարում են ակցիզային տուրքը բարձրացնելու մասին, ինչի հետեւանքով ծխախոտի, խմիչքի գները կբարձրանան: Ըստ էության, նոր ծախսերը հենց մենք ենք ֆինանսավորում` թանկացած ապրանքների դիմաց վճարելով:

Պետական կառավարման տեսանկյունից խնդրահարույց չէ՞ արդյոք կառավարության այս քայլը, իրավունք ունե՞ն «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը խախտել ամեն պահի, երբ ցանկանում են: Կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի կարծիքով, խնդիրը ոչ թե տնտեսական կառավարման առումով է, այլ՝ քաղաքական:
«Ձեզ համար նորությո՞ւն է: Միշտ էլ նման բաներ եղել են: Մեր պետության ստեղծման օրվանից տարբեր ոլորտներում նման ծրագրեր եղել են, սա նոր չէ: Իր արածն օրինական է` կառավարությունն իրավունք ունի նման գործողություններ ձեռնարկելու: Քաղաքական համատեքստում է այդ որոշման խնդիրը: Իրենք մարդկանց համար պրոբլեմ են սարքում իրենց քաղաքականությամբ, հետո ցույց են տալիս, թե դա մենք չենք` ռուսներն են, իսկ իրենք մեզ օգնում են: Սա է հարցը»: Բայց իրավունքի տեսանկյունից կա պրոբլեմ, ստացվում է, որ մենք ենք վճարում իրենց վատ քաղաքականության պատճառով: «Դա նորությո՞ւն է: Այս երկրում ամեն ինչի համար էլ Հայաստանի քաղաքացին է վճարում, այդ թվում՝ Նիկոլի պերաշկի ուտելու: Բա ո՞վ է վճարում: Էն ավտոբուսով, որ գնում են այստեղ եւ այնտեղ, թեկուզ դրամահավաք են անում, իբր՝ մասնավորն է տալիս, բայց էլի ծախս են ցույց տալիս, ու էլի հարկ վճարողն է դրա համար վճարում, այսինքն՝ մենք»,- նշեց տնտեսագետը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը կարծում է, որ կառավարության սահմանած փոխհատուցումները բավականին ցածր են` գյուղացու ապրանքն էժան են գնահատել: «200 դրամ՝ ծիրանի համար, 250՝ դեղձի համար․ սա իրականում բավականին էժան է՝ որպես մթերման գին: Երկրորդ․ չի հասկացվում, թե ինչ ծավալով եւ որքան ժամանակ է տրվելու փոխհատուցումը: Ի վերջո, այդ գումարը որտեղի՞ց է գալիս: Չեմ կարծում, որ պետբյուջեի մեջ պահուստային ֆոնդն այնքան է, որ այդ ամենին բավարարի: Նուjնիսկ եթե ամբողջ պահուստային ֆոնդն ուղղեն դրան, չի բավարարելու մթերման փոխհատուցումների համար: Չնայած վեց ամիս արդեն անցել է, ու ես չգիտեմ, թե պահուստային ֆոնդից ինչ է մնացել: Սա ուղղակի ժամանակավոր աչքակապություն է, խաբեություն»: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության հակառուսական քաղաքականության դիմաց հասարակ քաղաքացի՞ն է բյուջեից վճարում: «Այո, վստահ եմ, Փաշինյանն իր աշխատավարձը, պարգեւավճարը, գառան խաշլաման շարունակելու է ուտել՝ կարտոֆիլը թողնելով մյուսներին»:
Կառավարության նիստին նաեւ ընդունվել է որոշում, որով ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի արտահանման նկատմամբ: Նշվում է, որ որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովմանը։ Ըստ Արթուր Խաչատրյանի, այս որոշումը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը սպասում է, որ Ռուսաստանից ցորենի արտահանումը Հայաստան եւս կսահմանափակվի: «Ես հնարավոր համարում եմ, որ նման բան լինի, որովհետեւ Ռուսաստանը պարբերաբար արտահանումներն արգելում է, ԵԱՏՄ երկրների համար բացառություններ անելով, քովիդի ժամանակից կարող եք նայել եւ համոզվել, բայց հիմա ներկայիս քաղաքական պայմաններում չեմ բացառում, որ մեզ վրա դա այլեւս չտարածվի»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվելԻնչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվումԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՄարոկկոն քննարկում է Իսպանիայի հետ արտահանձնման մասին համաձայնագրի կասեցումը«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտԱրմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար «Պատասխանն անխուսափելի է». Արևմուտքում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանըԱլեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացելԵրևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում էԻնչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (տեսանյութ)Հայ շախմատիստները առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անումՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմինԱնհատական պատասխանատվություն կլինի. վարչապետը՝ բանակում մահերի մասին Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվՈրոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասինԾանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներովԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրելՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրաԻսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումՀայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն էՃապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարՓաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստինՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԱՄՆ-ում 533 միլիոն դոլար ստացած գործարանը Ուկրաինայի համար ոչ մի փամփուշտ չի արտադրել9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Ամենադիտված