Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 52-ամյա Պավլիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 24-ամյա Արթուր Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ