Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել
Արտակարգ Պատահար
Մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցում երկու ավտոմեքենաների անձնակազմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 4/1 հասցեում վայր ընկնելու հետևանքով «Երևան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Աղբյուրի տեղեկություններով Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմածը Երևանի բնակիչ 39-ամյա Խաչատուր Ե․-ն է և Երևանի քրեական ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկից դեպի Հովսեփ Էմին փողոց ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան ազդանշան է տվել «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, որը վարել է Խաչատուր Ե․-ի ընկեր, Երևանի բնակիչ 35-ամյա Արսեն Գ․-ն, որից հետո «Ford»-ի վարորդը իջնելով ավտոմեքենայից ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է Խաչատուր Ե․-ին՝ պատճառելով գանգուղեղային ծանր վնասվածք։
Իրավապահների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ «Ford»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր